Ադանայում 150 տարվա հայկական գորգը վաճառքի են հանել 25 000 դոլարով

15:52 • 17.07.17

Ներկայի Թուրքիայի տարածքում գտնվող Ադանա քաղաքում վաճառքի է հանվել շուրջ 150 տարվա հնություն ունեցող հայկական ձեռագործ գորգ:

Թուրքիայում անշարժ գույքի և հին իրերի վաճառքով զբաղվող ամենախոշոր կայքում  գորգի համար պահանջել են 25 000 ԱՄՆ դոլար՝ չբացառելով սակարկման հնարավորությունը:

340x150 չափսի գորգը որակել են  «նմանը չունեցող», հայտնի է, որ այն արդեն մի քանի անգամ վերավաճառվել է:

Картинки по запросу 150 Yıllık Eşsiz Ermeni Kilimi

Картинки по запросу 150 Yıllık Eşsiz Ermeni Kilimi

Ադանայում 150 տարվա հայկական գորգը վաճառքի են հանել 25 000 դոլարով