Բրազիլացին ստեղծում է թվային նկարներ, որոնք կարծես դուրս են թռչում թղթից (լուսանկարներ)
Բրազիլացի նկարիչ Տուլիուս Հեյերը, ինքնուս լինելով հանդերձ, ստեղծում է բացառիկ թվային պատկերներ, որոնցով կարելի է հիանալ անվերջ:
Ինչպես նշում է Bored Panda կայքը, Ալագոասի բնակիչը պատմել է, որ զուտ զվարճանքի համար է զբաղվում նկարչությամբ:
Իր աշխատանքներում բրազիլացին միախառնում է տարբեր աշխարհներ ու ստանում սյուռռեալիստական պատկերներ: Աշխատանքային գործընթացքում նա ակտիվ օգտվում է «ֆոտոշոփից»:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով առաջարկում ենք ծանոթանալ Հեյերի ինքնատիպ աշխատանքներից մի քանիսին.




















