HBO առցանց ծառայության աշխատանքը խափանվել է «Գահերի խաղի» նոր սեզոնի պրեմիերայի ժամանակ
Ամերիկյան HBO հեռուստաալիքի առցանց ծառայության (HBO Go) աշխատանքը խափանվել է «Գահերի խաղը» սերիալի նոր յոթերորդ սեզոնի պրեմիերայի ժամանակ, հայտնում է The Telegraph-ը:
HBO Go ծառայությունն անհասանելի է դարձել ԱՄՆ-ի և Լատինական Ամերիկայի հեռուստադիտողների համար առաջին դրվագի ցուցադրումից մի քանի ժամ առաջ և ցուցադրության ընթացքում:
Հաղորդվում է, որ նախկինում նույնպես գրանցվել են նմանատիպ խափանումներ: Օրինակ՝ 2016 թվականին HBO Now ծառայությունն աշխատել է խափանումներով «Գահերի խաղը» սերիալի վեցերորդ սեզոնի առանցքային սերիաներից մեկի ժամանակ:
HBO-ի մամուլի քարտուղարը հաստատել է, որ HBO Go-ի աշխատանքը խափանվել է Լատինական Ամերիկայում, բայց նշել է, որ ընկերությունը մասշտաբային խափանումներ չի եղել ԱՄՆ-ում HBO Go-ի և HBO Now-ի աշխատանքում:










