Ռուս նկարիչները ներկերով «հեռացրել» են փողոցի ավտոմեքենան ու աղբարկղը (լուսանկարներ)

08:40 • 17.07.17

Ռուսաստանում փողոցային նկարիչների խումբը հիասքանչ տեսողական պատրանք է ստեղծել, որին նայելիս թվում է, թե Photoshop-ը կարելի է գործածել ոչ միայն համակարգիչներում, այլ նաև իրական կյանքում:

Bored Panda-ն գրում է, որ նախագիծը ստացել է CTRL+X անվանումը՝ համակարգչային ստեղների համադրության պատվին, որի միջոցով կարելի է հեռացնել տեքստի նշված հատվածը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ սկզբում նկարիչներն ավտոմեքենան և աղբամանը պատել են սպիտակ ներկով, այնուհետև դրանց վրա տեղադրել նախշի շաբլոնը՝ օգտագործելով սպիտակ ժապավեն, ինչպես նաև՝ սպիտակ և մոխրագույն ներկ:

Նշվում է, որ յուրահատուկ աշխատանքը «Ստենոգրաֆիա» փողոցային արվեստի ամենամյա ռուսական փառատոնի մասն է կազմել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռուս նկարիչները ներկերով «հեռացրել» են փողոցի ավտոմեքենան ու աղբարկղը (լուսանկարներ)