Չինացի նկարազարդողը հայտնի կտավների հերոսներին փոխարինել է պանդաներով (լուսանկարներ)
Չինացի նկարազարդող Մարինա Յանգն աշխատանքներ է ստեղծում, որոնք անտարբեր չեն թողնում ոչ ոքի: Բանն այն է, որ վարպետը կերպարանափոխում է հայտնի կտավները՝ դրանց հերոսներին փոխարինելով պանդաներով:
Bored Panda-ն գրում է, որ «գլուխգործոցների» հեղինակը կենտրոնանում է վերածննդի դարաշրջանի, ինչպես նաև ժամանակակից և ավանդական չինական գեղանկարչության վրա:
Նշվում է, որ նկարազարդողը փորձում է պահպանել օրիգինալ կտավների ոճը և մթնոլորտը՝ պանդաներին հնարավորինս ներդաշնակորեն «տեղավորելով» կտավների մեջ:




















