«Բժիշկ Ով» սերիալում գլխավոր դերն առաջին անգամ կին կկատարի (տեսանյութ)

09:30 • 17.07.17

Բրիտանական արտադրության համաշխարհային ճանաչում ունեցող «Բժիշկ Ով» (Doctor Who) գիտաֆանտաստիկ սերիալի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր դերը կվստահվի կնոջ:

Հեռուստասերիալի պաշտոնական թվիթերյան էջում նշվում է, որ գլխավոր դերում է հանդես գալու դերասանուհի Ջոդի Ուիթաքերը:

«Ներկայացնում ենք Ջոդի Ուիթաքերին՝ 13-րդ Բժշկին»,-նշված է կայքում տեղադրված տեսանյութին կից գրության մեջ:

The Guardian-ը հիշեցնում է, որ դեռևս ապրիլին BBC-ն վստահեցրել էր, որ գլխավոր հերոսին մարմնավորելու է կրկին տղամարդ:

Հայտնի է, որ սերիալի երկրպագուների մի մասը դեմ է, որպեսզի լեգենդար Բժշկի դերում կին հանդես գա, քանի որ դա, ըստ նրանց, շփոթություն կստեղծի:

Հավելենք, որ «Բժիշկ Ով»-ն աշխարհում ամենաերկար գիտաֆանտաստիկ սերիալն է: Այն առաջին անգամ սկսել է ցուցադրվել 1963թ.: Դրա հերոսը հնարամիտ այլմոլորակային Բժիշկն է, որը ճամփորդում է ժամանակի և տարածության մեջ: Բժշկի դերը տարբեր տարիներին տարբեր դերասաններ են կատարել:

 

 

«Բժիշկ Ով» սերիալում գլխավոր դերն առաջին անգամ կին կկատարի (տեսանյութ)