«Գահերի խաղ»-ի պրեմիերան դիտումների թվով նոր ռեկորդ է սահմանել

10:06 • 18.07.17

«Գահերի խաղը» սերիալի յոթերորդ սեզոնի պրեմիերան դիտել է 10,1 միլիոն մարդ, ինչը սերիալի համար նոր ռեկորդ է: Այդ մասին հայտնում է Deadline-ը:


Նախորդ ռեկորդը սահմանվել է, երբ 2016 թվականի հունիսին սերիալի վեցերորդ սեզոնի վերջին սերիան դիտել է 8,8 միլիոն մարդ:


Նշվում է նաև, որ մարդկանց թիվը, որոնք նայել են յոթերորդ սեզոնի առաջին սերիան աճել է 27 տոկոսով՝ համեմատած 2016 թվականի ապրիլին վեցերորդ սեզոնի մեկնարկի հետ:

 

«Գահերի խաղ»-ի պրեմիերան դիտումների թվով նոր ռեկորդ է սահմանել