Ճապոնացին արվեստի նրբագույն գործեր է ստեղծում կտրտած թղթից (լուսանկարներ)
Ճապոնացի արվեստագետ Կիրի Կենը, օգտագործելով սովորական թուղթը, վառ երևակայությունն ու մասնագիտական հմտությունները, ստեղծում է արվեստի բացառիկ գործեր, որոնք տպավորում են իրենց նրբությամբ:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, ճապոնացին հիմնականում ստեղծում է ծովային բնակիչների թեմատիկայով աշխատանքներ՝ ձկներ, ութոտնուկներ:
Նա այնպիսի հմտությամբ է կտրատում թուղթը, որ արդյունքում ստացվում են արվեստի նրբագույն գործեր:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով առաջարկում ենք ուսումնասիրել Կենի լավագույն աշխատանքներից մի քանիսը.







![]()










