Երգիչ Էդ Շիրանը կհայտնվի «Սիմփսոններում» (տեսանյութ)
Բրիտանացի հայտնի երգիչ և դերասան Էդ Շիրանը կհայտնվի ամերիկյան «Սիմփսոնները» մուլտսերիալում: Նրա կերպարը ցուցադրել է Entertainment Weekly-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Շիրանի մասնակցությամբ երաժշտական սերիան կկոչվի Haw-Haw Land. նա կկատարի Բրենդոն անունով արվեստագետի դերը, որին սիրահարվում է Լիզան:
Նշվում է, որ երգիչը սերիայի ձայնարկումը ձայնագրել է հեռախոսով:
Հայտնի է, որ «Սիմփսոնների» 29-րդ եթերաշրջանը կցուցադրվի հոկտեմբերի մեկին՝ Fox հեռուստաալիքով:










