Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել է Ֆրենսիս Բեքոնի երեք գողացված նկար

17:27 • 19.07.17

Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել է հայտնի բրիտանացի էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեքոնի գողացված 5 կտավներից երեքը, գրում է Pais թերթը:


Թե ինչ նկարներ են հայտնաբերվել և որտեղ, չի հաղորդվում:


25-ից 30 միլիոն եվրո արժողությամբ հինգ նկարը գողացվել է 2015 թվականի հունիսին նկարչի մտերիմ ընկեր Խոսե Կապելոյի տանից, ով ժառանգություն է ստացել հայտնի նկարչի գործերը:


Հաղորդվում է, որ գողության պահին տանը մարդ չի եղել: Այնտեղ չեն եղել նաև տեսահսկման տեսախցիկներ, չնայած այդ թաղամասը մշտապես վերահսկում են ոստիկանները, քանի որ այն գտնվում է մայրաքաղաքի ամենակենտրոնում՝ սենատի մոտակայքում: Հանցագործները կարողացել են արգելափակել անվտանգության ազդանշանային համակարգը և չեն թողել ոչ մի մատնահետք:


Նկարներից բացի հանցագործները գողացել են նաև այլ թանկարժեք իրեր: Արվեստի գործերի այդ գողությունը գնահատվում է որպես երկրի պատմության մեջ ամենախոշոր դեպքը:


Հունվարին հայտնի է դարձել, որ Իսպանիայում բնակարանային գողությունների մեջ կասկածանքով ձերբակալվել է ութ մարդ, նրանցից երեքը կարող է ներգրավված լինել Բեքոնի նկարների գողությանը:

 

Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել է Ֆրենսիս Բեքոնի երեք գողացված նկար