Ֆրանսիացի երգչուհին մահացել է եկեղեցում համերգի ժամանակ

15:32 • 20.07.17

Ֆրանսիացի երգչուհի Բարբարա Վելդենը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գուրդոն քաղաքի եկեղեցում համերգ տալու ժամանակ: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 35-ամյա երգչուհու մահվան պատճառը դեռևս անհայտ է: Նախնական վարկածի համաձայն՝ կինը հոսանքի հարված է ստացել, ինչի հետևանքով տեղի է ունեցել սրտի կանգ:

Նշվում է, որ ոստիկանությունը քննում է միջադեպի բոլոր հանգամանքները:

Հայտնի է, որ Վելդենը համերգ է տվել հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, դաշնակահար և պոետ Լեո Ֆերրեի անվան փառատոնի շրջանակներում:

Ֆրանսիացի երգչուհին մահացել է եկեղեցում համերգի ժամանակ