Radiohead-ը ելույթ է ունեցել Իսրայելում՝ հակառակ դա չանելու կոչերին
Բրիտանական Radiohead խումբը ելույթ է ունեցել Իսրայելում՝ հակառակ պաղեստինամետ ակտիվիստների՝ դա չանելու կոչերին: Այս մասին հայտնում է Spin-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ համերգը կայացել է հուլիսի 19-ին Թել Ավիվում՝ դառնալով խմբի ամենաերկարատև ելույթը 2006 թվականից. երաժիշտները կատարել են 27 երգ:
Նշվում է, որ շոուի վերաբերյալ վեճերն արդեն երկար են տևում, և որոշ մեկնաբանողներ Radiohead-ին կոչ են արել բոյկոտել Իսրայելը: Քննարկմանը մասնակցել են նաև մի շարք երաժիշտներ, այդ թվում՝ Մայքլ Սնայփը, որն աջակցել է համերգի անցկացումը, ինչպես նաև Ռոջեր Ուոթերսը և Բրայան Ինոն, որոնք աջակցել են բոյկոտը:
Radiohead-ի մենակատար Թոմ Յորքը ստիպված է եղել հայտարարություն հրապարակել, որտեղ բացատրել է խմբի՝ ելույթ ունենալու որոշումը: Նրա խոսքով՝ այս կամ այն երկրում համերգ տալը չի նշանակում դրա կառավարությունն աջակցելը:
Այսպես, Յորքն օրինակ է բերել, որ խումբը չի աջակցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն ելույթ է ունենում ԱՄՆ-ում:










