Իտալական քաղաքի հավատացյալները փորձում են թույլ չտալ Մերիլին Մենսոնի համերգը

11:42 • 20.07.17

Իտալական Վալիֆրանկա-դի-Վերոնա քաղաքի կրոնական համայնքների անդամները կարծում են, որ պետք է թույլ չտալ քաղաք «սատանիստի ժամանումը», գրում է italia-ru.com-ը՝ մանրամասնելով, որ խոսքը Մերիլին Մենսոնի մասին է:

Վալիֆրանկա-դի-Վերոնայի քաղաքապետն իր հերթին հանդես է եկել եպիսկոպոսի դեմ. «Ես նույնպես հավատացյալ եմ, բայց դա արդեն չափից դուրս է»:


Խնդրագրում, որն այսօրվա դրությամբ հավաքել է ավելի քան 2600 ստորագրություն, համայնքի անդամները մտահոգություն են հայտնում Վալիֆրանկա-դի-Վերոնա քաղաքում Մերիլին Մենսոնի՝ հուլիսի 26-ին նախատեսված համերգի անցկացման առնչությամբ:


Երբ հայտնի է դարձել, որ Մենսոնը ելույթ է ունենալու հուլիսին կայանալիք երաժշտական փառատոնին, կաթոլիկ համայնքը և քաղաքի հավատացյալները Վերոնայի եպիսկոպոս Ջուզեպե Ձենտիի աջակցությամբ սկսել են իշխանություններին ուղղված խնդրագրեր են տարածել: Ավելին՝ յուրաքանչյուր պատարագի ժամանակ հավատացյալներին հիշեցնում են, թե ինչպես է 2015 թվականին Ֆլորենցիայում Մենսոնը  ելույթի ժամանակ այրել Աստվածաշունչը:


Ի պատասխան հավատացյալների խնդրանքներին՝ Ֆաչոլի քաղաքի քաղաքապետն առաջարկել է բոլորին հանգստանալ՝ նշելով, որ նա նույնպես հավատացյալ է և պարբերաբար եկեղեցի է այցելում:


«Ես, օրինակ, անգամ ծանոթ չեմ երաժշտի ստեղծագործություններին, բայց եթե եպիսկոպոսը ցանկանում է, որ նա չժամանի, թող իր գրպանից վճարի ստորագրված պայմանագիրը խզելու համար»,-նշել է Ֆաչոլին:

 

Իտալական քաղաքի հավատացյալները փորձում են թույլ չտալ Մերիլին Մենսոնի համերգը