720 ժամ. շվեդ ռեժիսորը նկարահանում է աշխարհի ամենաերկար ֆիլմը (տեսանյութ)
Շվեդ ռեժիսոր Անդերս Վեբերն աշխատում է ֆիլմի վրա, որի տևողությունը կլինի 720 ժամ. այն կդառնա պատմության ամենաերկար ֆիլմը: Վեբերն արդեն 20 տարի կինոմատոգրաֆի մեջ է, սակայն հայտնել է, որ մտադիր է ավարտել կարիերան մինչև 2020 թվականը: Այս մասին հաղորդում է Oddity Central-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ռեժիսորը ցանկանում է Ambiencé անվանումով ֆիլմը ցուցադրել միաժամանակ բոլոր մայրցամաքներում, ինչից հետո բոլոր պատճենները կոչնչացվեն:
Հայտնի է, որ մինչև Ambiencé-ի թողարկումն աշխարհի ամենաերկար ֆիլմը 240 ժամ տևողությամբ դանիական Modern Times Forever ֆիլմն է, որը ցուցադրվել է 2011 թվականին՝ Հելսինկիի ժամանակակից արվեստի փառատոնին:
Անդերսի խոսքով՝ ինքը պատրաստել է ֆիլմի 400 ժամը, ինչն արդեն գերազանցում է նախորդ ռեկորդը:
«Ֆիլմը ժամանակին ավարտին հացնելու համար պետք է մեկ ժամ խմբագրեմ տեսանյութը և նկարահանեմ 7-8 ժամ ամեն շաբաթ», - ասել է ռեժիսորը:
Ֆիլմի թրեյլերները թողարկվել են 2014 թվականին. առաջինը տևում է 7 րոպե, իսկ 2016-ին հրապարակվել է 7 ժամանոց թրեյլերը:
Սպասվում է, որ 2018 թվականին կթողակվի 72 ժամանոց թրեյլերը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիլմում արդեն նկարահանվել է 100 մարդ, ընդ որում՝ առաջին 400 ժամի ընթացքում այնտեղ չի եղել ոչ մի երկխոսություն:
Վեբերի կարծիքով՝ մարդկանց զրույցներն իմաստազրկվել են, և այժմ որևէ մտքերով փոխանակվելու անհրաժեշտություն չկա:


Ambiancé - First short TRAILER - 7 Hours 20 Minutes in one take - by Anders Weberg. from Anders Weberg on Vimeo.










