Պուտինի կերպարը հեռացվել է հոլիվուդյան 2 ֆիլմից
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարը հանվել է 2018թ. մեծ էկրան բարձրանալիք հոլիվուդյան 2 ֆիլմի սցենարից, հայտնում է The Hollywood Reporter-ը՝ անանուն աղբյուրներին հղումով:
Կինոնկարներից մեկը՝ «Կարմիր ճնճղուկ»-ն է, որը նկարահանվել է Ջեյսոն Մեթյուսի համանուն լրտեսական վեպի հիման վրա:
Այն պատմում է ռուս կին հետախույզի (դերը կատարում է Ջենիֆեր Լոուրենսը) մասին, որը փորձում է բռնել ամերիկացի լրտեսին: Ֆիլմի գործողությունները ծավալվում են ժամանակակից Ռուսաստանում: Նշվում է, որ ֆիլմը ստեղծողները որոշել են Պուտինի կերպարը հանել սյուժեից:
Բացի այդ, Պուտինի կերպարը հեռացվել է Լյուկ Բեսսոնի՝ 2000թ. ռուսական սուզանավի կործանման մասին պատմող «Կուրսկ» ֆիլմից:










