Ջասթին Բիբերին «վատ պահվածքի» պատճառով արգելել են Չինաստան մուտք գործել

12:12 • 21.07.17

Չինաստանի իշխանություններն արգելել են կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերին ելույթ ունենալ երկրում՝ պատճառաբանելով 23-ամյա երիտասարդի վատ վարքը:

Ինչպես նշում է The Guardian-ը, Պեկինի մշակույթի բյուրոյի փոխանցմամբ՝ Բիբերն իրեն վատ է պահում թե՛ բեմում, թե՛ բեմից դուրս:

Բյուրոյի տարածած հայտարարությունում նշվում է, որ «օրենքի հետ խնդիրներ ունեցած երաժիշտը չի կարող ելույթ ունենալ չինացի հանդիսատեսի առաջ»:

«Ջասթին Բիբերը տաղանդավոր երգիչ է, բայց միևնույն ժամանակ նա վիճահարույց վարք ունեցող օտարերկրացի է: Մենք տեղյակ ենք, որ նա վատ վարքի պատճառով խնդիրներ է ունեցել օրենքի հետ»,-նշվում է բյուրոյի պաշտոնական կայքում:

Հայտնի է, որ տարեվերջին Բիբերը համաշխարհային շրջագայության շրջանակում ելույթ կունենա մի շարք ասիական երկրներում:

 

Ջասթին Բիբերին «վատ պահվածքի» պատճառով արգելել են Չինաստան մուտք գործել