Հրապարակվել է Ուիլ Սմիթի մասնակցությամբ նոր ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

13:46 • 21.07.17

Ամերիկյան Netflix ծառայության YouTube ալիքում հրապարակվել է «Պայծառություն» ֆիլմի թրեյլերը, որի հերոսները մարդիկ, օրկերը, էլֆերը և այլ էակներ են: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Ուիլ Սմիթը, Ջոել Էդգերտոնը և Նումի Ռապասը:

Gazeta.ru-ն գրում է, որ ռեժիսոր Դևիդ Էյրի ֆիլմի պրեմիերան սպասվում է դեկտեմբերի 22-ին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիլմը պատմում է մոգության և բարձր տեխնոլոգիաների աշխարհի մասին, որտեղ մարդիկ գոյակցում են գերբնական էակների հետ:

Սմիթի հերոսն աշխատում է իրավապահ մարմիններում և ինչ-որ պահի ստիպված է լինում աշխատել օրկի հետ:

 

Հրապարակվել է Ուիլ Սմիթի մասնակցությամբ նոր ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)