«Սղոց 8» սարսափ ֆիլմի թրեյլերը դարձել է համացանցի հիթ (տեսանյութ)

13:15 • 21.07.17

Lionsgate ստուդիան իր YouTube ալիքում հրապարակել է «Սղոց» սարսափ ֆիլմի ութերորդ մասի թրեյլերը, որը ստացել է «Ժառանգություն» անվանումը: Թրեյլերը դարձել է համացանցի հիթ. մեկ օրում այն հավաքել է ավելի քան 1,6 միլիոն դիտում:

Korrespondent-ի հաղորդմամբ՝ ֆիլմի ռեժիսորներն են եղբայրներ Մայքլ և Փիթեր Սփիրիգները, որոնք հայտնի են «Լույսի մարտիկներ» և «Ժամանակի պարեկ» ֆիլմերի համար:

Նշվում է, որ «Սղոց» ֆիլմաշարը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես իր ժանրի պատմության ամենահաջող կոմերցիոն ֆիլմաշար:

Հայտնի է, որ «Սղոց 8»-ի պրեմիերան սպասվում է այս տարվա նոյեմբերին:

 

«Սղոց 8» սարսափ ֆիլմի թրեյլերը դարձել է համացանցի հիթ (տեսանյութ)