Pirelli-2018 օրացույցում նկարահանվել են միայն սևամորթ մոդելներ (լուսանկարներ, տեսանյութ)

16:08 • 21.07.17

Pirelli օրացույցի երկրպագուները վերջապես հնարավորություն ունեն տեսնել 2018 թվականի օրացույցի նկարահանումների առաջին կադրերը. Bored Panda-ն հրապարակել է հեքիաթային լուսանկարները, որոնք դիտողին տեղափոխում են երևակայական աշխարհներ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆոտոշարքը հեղինակել է հռչակավոր բրիտանացի լուսանկարիչ Թիմ Ուոքերը, որը որպես մոդելներ է ընտրել սևամորթ աստղերի: Ոճաբանի դերում հանդես է եկել բրիտանական Vogue-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Էնինֆուլը:

Նշվում է, որ ֆոտոշարքը նկարահանվել է անգլիացի գրող Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» հեքիաթի մոտիվներով:

«Սա կարևոր քայլ է մշակույթի զարգացման մեջ՝ ներկայացնել պատկերներ, որոնք սովորական չեն և չեն համապատասխանում կարծրատիպերին», - ասել է մոդել Թանդո Հոպան, ով օրացույցում հանդիսացել է Սրտերի արքայադստեր կերպարով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Pirelli-2018 օրացույցում նկարահանվել են միայն սևամորթ մոդելներ (լուսանկարներ, տեսանյութ)