Քևին Սփեյսին կմարմնավորի ամերիկացի գրող Գոռ Վիդալին
Ամերիկացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Քևին Սփեյսին կմարմնավորի ամերիկյան գրականության դասական Գոռ Վիդալին: Այս մասին հայտնում է Variety-ն:
Նշվում է, որ «Գոռ» անվանումով ֆիլմի ռեժիսոր կդառնա Մայքլ Հոֆմանը: Ֆիլմը նկարահանվում է Իտալիայում, այդ թվում Հռոմում՝ Netflix ծառայության համար:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ նկարահանումների մի մասը կանցկացվի Ռավելոյում գտնվող ամառանոցում, որտեղ գրողին այցելել են Գրետա Գարբոն, Փոլ Նյումանը, Էնդի Ուորհոլը, Ռուդոլֆ Նուրեևը, Միք Ջագերը և այլ հայտնի մարդիկ:
Հայտնի է, որ Վիդալը մահացել է 2012 թվականին: Նրա մասին նկարահանվել է մի քանի վավերագրական ֆիլմ, սակայն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ դեռ չի նկարահանվել:










