Հրապարակվել է «Արդարության լիգա» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)
Warner Bros. կինոստուդիան ներկայացրել է սուպերհերոսների մասին պատմող «Արդարության լիգա» ֆիլմի նոր թրեյլերը: Այն ցուցադրվել է Comic-Con համաժողովի ժամանակ և հրապարակվել յութուբյան ալիքում:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, ժապավենը պատմում է, թե ինչպես է Բեթմենը թիմ հավաքում` դրանում ընդգրկելով Հրաշք կնոջը, Ֆլեշին, Ակվամենին և Կիբորգին, որպեսզի դիմագրավի չարագործ Սթեփենվուլֆին։
Թրեյլերն ակնարկում է նաև Սուպերմենի վերադարձը, որը մահացած է համարվում «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության լուսաբացին» ֆիլմի թողարկման պահից ի վեր:










