Ղազախստանի ազգային կոստյումով լուսանկարված Նիկոլաս Քեյջը մեմերի հերոս է դարձել (լուսանկարներ)

19:57 • 23.07.17

Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը ժամանել է Աստանա` մասնակցելու Եվրասիա 13-րդ կինոփառատոնին, որն անցկացվելու է հուլիսի 22-28-ը:

 

Ինչպես նշում է Корреспондент-ը`ամերիկացի դերասանը պատմել է Ղազախստանում համատեղ ֆիլմարտադրություն իրականացնելու և կինոյում իր առաջին փորձի մասին:

 

«Ես ընդամենը 15 տարեկան էի, երբ առաջին անգամ փորձեցի ինձ սերիալային նախագծում, որը հետագայում չշարունակվեց: Սակայն ռեժիսորն ուշադրություն դարձրեց ինձ վրա և ասաց. «Այս տղան կարող է խաղալ»: Իմ կարիերայում աճ գրանցվեց, երբ նկարահանվեցի «Կյանքը Լոս Անջելեսում» ֆիլմում», - ասել է դերասանը:

 

Աստանայում Քեյջը լուսանկարվել է Ղազախստանի ազգային կոստյումով: Լուսանկարը տարածվել է համացանցում, ինչի արդյունքում դերասանը մեմերի հերոս է դարձել:

 

Ղազախստանի ազգային կոստյումով լուսանկարված Նիկոլաս Քեյջը մեմերի հերոս է դարձել (լուսանկարներ)