Հրապարակվել է «Վայրի Արևմուտքի աշխարհի» նոր եթերաշրջանի առաջին թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել «Վայրի Արևմուտքի աշխարհը» սերիալի նոր եթերաշրջանի առաջին թրեյլերը. այն հրապարակվել է ամերիկյան HBO հեռուստաալիքի YouTube-ալիքում:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ռեժիսոր Ջոնաթան Նոլանի սերիալի նոր դրվագները կհեռարձակվեն 2018 թվականին:
Նշվում է, որ նախագծի գործադիր պրոդյուսերներն են Ջեյ Ջեյ Աբրամսը, Ջոնաթան Նոլանը և Լիզա Ջոյը:
«Վայրի Արևմուտքի աշխարհը» ֆանտաստիկ հեռուստասերիալ է, որը հիմնված է Մայքլ Քրայթոնի նույնանուն ֆիլմի վրա (1973 թվական):
Հայտնի է, որ սերիալի իրադարձությունները ծավալվում են մոտ ապագայում: Սյուժեի կենտրոնում Վայրի Արևմուտքին նվիրված ռոբոտացված զվարճանքների պուրակն է, որտեղ համակարգի անսարքության հետևանքով ատրակցիոնը սպասարկող անդրոիդները դուրս են գալիս վերահսկողությունից և սկսում հարձակվել այցելուների վրա:










