Կուստուրիցան Ղրիմում համերգի ժամանակ պարել է բեմում՝ մոտ 30 աղջիկների հետ (տեսանյութ)

10:47 • 24.07.17

Սերբ հայտնի ռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցան The No Smoking Orchestra խմբի հետ համերգային շոու է կազմակերպել Յալթայի «Յուբիլեյնի» համերգասրահում:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, համերգի ժամանակ երաժիշտը բեմ է հրավիրել բոլոր ցանկացողներին, ինչից հետո բեմում է հայտնվել մոտ 30 աղջիկ: Կուստուրիցան պարել է նրանց հետ:

Հայտնի է, որ 62-ամյա Կուստուրիցան առաջին անգամ էր Ղրիմում: Համերգից առաջ նա խորհուրդ է տվել տեղացիներին ուշադրություն չդարձնել թերակղզին Ռուսաստանի մաս չճանաչող արևմտյան երկրներին:

Հայտնի է, որ 2016թ. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սերբ ռեժիսորին շնորհել է Բարեկամության շքանշան:

Հավելենք, որ Կուստուրիցան հանդես է գալիս The No Smoking Orchestra խմբում 1986թ.: Այս ընթացքում խումբը թողարկել է 10 ալբոմ:


 

Картинки по запросу Кустурица крым концерт

 

Կուստուրիցան Ղրիմում համերգի ժամանակ պարել է բեմում՝ մոտ 30 աղջիկների հետ (տեսանյութ)