Բրեդ Փիթն անսպասելիորեն հայտնվել է Ֆրենկ Օուշենի ելույթի ժամանակ (տեսանյութ)
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում FYF Fest փառատոնի ժամանակ ամերիկացի դերասան Բրեդ Փիթն անսպասելիորեն հայտնվել է ամերիկացի երգիչ Ֆրենկ Օուշենի ելույթի ժամանակ: Այս մասին հայտնում է Rolling Stone-ը:
Բրեդ Փիթը հայտնվել է, երբ Օուշենը կատարել է Jackson 5 խմբի Never Can Say Goodbye երգի քավր տարբերակը և իր Close to You երգը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ դերասանը կանգնած է եղել պատի մոտ և ձևացրել, թե իբր խոսում է բջջային հեռախոսով: Փիթի և Օուշենի պատկերները հեռարձակվել են էկրաններով:
Նշվում է, որ հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանն ասել է, որ Օուշենի երաժշտությունն օգնել է իրեն կնոջ՝ Անջելինա Ջոլիից ամուսնալուծվելուց հետո բարդ ժամանակաշրջանը հաղթահարելու հարցում:










