Սև հումոր, աբսուրդ, խուճապ. Ուիլյամ Քլայնի լավագույն կադրերը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Ամերիկացի լուսանկարիչ Ուիլյամ Քլայնի աշխատանքները հայտնի են շատերին. նրա կադրերն առանձնանում են արտահայտչականությամբ և ինքնատիպ ոճով: Դրանից բացի, վարպետի յուրաքանչյուր կադր մի ամբողջ պատմություն է ներկայացնում:
«Սև հումոր, աբսուրդ, խուճապ. սրանք են իմ գործիքները», - իր աշխատանքները բնութագրել է լուսանկարիչը:
Հայտնի է, որ Քլայնը գեղանկարչություն է սովորել, սակայն երբեք՝ լուսնակարչություն: Հաճախ նրան փողոցային լուսանկարչության կնքահայր են անվանում:
«Լուսանկարները նման են ռենտգենյան պատկերների. ասես կանխագուշակում եմ՝ ովքեր են այս մարդիկ և ինչ կյանքով են ապրում: Սրանում է փողոցային լուսանկարչության ամբողջ իմաստը», - խոստովանել է լուսնակարիչը:
Ստորև ներկայացնում ենք վարպետի լավագույն աշխատանքները, որոնք տեղ են գտել Big Picture կայքում:























