Գտնվել է «Մատանիների տիրակալի» հեղինակ Թոլքինի մասին ֆիլմի ռեժիսորը

13:14 • 25.07.17

Գտնվել է անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի մասին կենսագրական ֆիլմի ռեժիսորը. Variety-ի հաղորդմամբ՝ դա ֆինն ռեժիսոր Դոմե Կարուկոսկին է:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Fox Searchlight և Chernin Entertainment կինոընկերությունները մշակում են կենսագրական ֆիլմը 2013 թվականից: Սցենարի հեղինակներն են Դևիդ Գիլսոնը և Սթիվեն Բերեսֆորդը:

Դոմե Կարուկոսկին հայտնի է «Գեղեցկուհին և տականքը» (2005), «Մուգ թիթեռների տունը» (2008), «Լապլանդական ոդիսականը» (2010) և «Առյուծի սիրտը» (2013) ֆիլմերի շնորհիվ:

Աշխարհահռչակ գրող Ջոն Թոլքինի գրքերը սիրված են ամբողջ աշխարհում: Նա հայտնի է մասնավորապես «Մատանիների տիրակալը», «Սիլմարիլիոն», «Հոբիտ կամ գնալն ու գալը», «Բալլադ Աոտթրուի և Իթրունի մասին»  և այլ ստեղծագործությունների շնորհիվ: Թոլքինը եղել է նաև բանաստեղծ, թարգմանիչ և լեզվաբան:

Գտնվել է «Մատանիների տիրակալի» հեղինակ Թոլքինի մասին ֆիլմի ռեժիսորը