Էն Հեթուեյը կարող է նկարահանվել Բարբիի մասին ֆիլմում. Entertainment Weekly
Ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր Էն Հեթուեյը կարող է նկարահանվել Բարբիի մասին նույնանուն ֆիլմում՝ մարմնավորելով հանրահայտ կերպարը: Ներկա պահին նա բանակցություններ է վարում Sony Pictures ստուդիայի հետ:
Entertainment Weekly-ի հաղորդմամբ՝ ֆիլմի վրա աշխատում են արդեն մի քանի տարի: Դեկտեմբերին հայտնի է դարձել, որ Էմի Շումերը հրավիրվել է որպես գլխավոր դերակատար, սակայն որոշ ժամանակ անց նա գրաֆիկի պատճառով դուրս է եկել նախագծից:
Նշվում է, որ ֆիլմի ռեժիսոր կդառնա ավստրալուհի Ալետեա Ջոնսը: Ֆիլմի թողարկումը սպասվում է 2018 թվականի հունիսի 29-ին:










