Ջեյմս Ֆրանկոն փիլիսոփայական թեմաների քննարկմանը նվիրված ալիք է բացել YouTube-ում
Ամերիկացի դերասան Ջեյմս Ֆրանկոն բլոգ է բացել YouTube-ում, որում հրապարակվում են փիլիսոփայական թեմաների քննարկմանը նվիրված տեսանյութեր: Այս մասին հայտնում է Mashable-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ջեյմս Ֆրանկոյից բացի ալիքը վարում է նրա ընկեր, Լոնդոնի Թագավորական քոլեջի դասախոս Էլիոթ Մայքլսոնը: Ալիքի նկարագրությունում ասվում է, որ շոուն կընդունի հատուկ հյուրերի:
Նշվում է, որ «Փիլիսոփայության ժամանակ» (Philosophy Time) անվանումով ալիքը ստեղծվել է 2016 թվականի դեկտեմբերին, սակայն առաջին տեսանյութերը հրապարակվել են հուլիսի 26-ին: Ընդ որում, Ֆրանկոն չի հայտարարել նոր նախագծի թողարկման մասին:
Տվյալ պահին ալիքում չորս տեսանյութ կա, և նախագիծն արդեն 6 հազար հետևորդ ունի:










