Դենիել Քրեյգը կարող է մարմնավորել Ջեյմս Բոնդին երկու նոր ֆիլմում

14:58 • 26.07.17

Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը, որը խաղացել է գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում, ենթադրաբար 47 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ համաձայնելով մասնակցել «բոնդիանայի» երկու նոր ֆիլմերում: Այս մասին հայտնում է Daily Star-ը՝ հղում անելով Հոլիվուդի աղբյուրներին:

Ավելի վաղ լրատվամիջոցները նշել են, որ Քրեյգը հրաժարվել է 68 միլիոն ֆունտ ստերլինգից, որը նրան առաջարկվել է Բոնդին ևս երկու ֆիլմում մարմնավորելու համար:

Չնայած Քրեյգը դեռևս պաշտոնապես չի հաստատվել Բոնդի դերում երկու նոր ֆիլմերում, աղբյուրը պնդում է, որ նախօրեին «հարցը փակվել է»:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, գործակալ Ջեյմս Բոնդի մասին նոր՝ 25-րդ ֆիլմն էկրաններ դուրս կգա 2019 թվականի նոյեմբերի 8-ին:

Դենիել Քրեյգը կարող է մարմնավորել Ջեյմս Բոնդին երկու նոր ֆիլմում