Լեոնարդո Դի Կապրիոյի և Քեյթ Ուինսլեթի հետ ժամադրությունը կհանվի աճուրդի
Հոլիվուդյան դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոն և Քեյթ Ուինսլեթը համարվում են բոլոր ժամանակների ամենահայտնի կինոզույգերից մեկը, որոնք միասին նկարահանվել են Ջեյմս Քեմերոնի օսկարակիր «Տիտանիկ» ֆիլմում:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, շուտով դերասանների հետ մասնավոր ժամադրություն ունենալու հնարավորությունը կհանվի աճուրդի:
Ժամադրությունն իրականում կլինի ընթրիք աստղերի հետ: Գնորդը կկարողանա անձամբ ընտրել այն վայրը, որտեղ կհանդիպի 42-ամյա Դի Կապրիոյին և 41-ամյա Ուինսլեթին: Նշվում է, որ ժամադրության համար պարտադիր նախապայման է, որ այն կայանա աշնանը՝ Նյու Յորքում:
Աճուրդն անցկացվելու է այս հինգշաբթի՝ ֆրանսիական Սեն Տրոպե հանգստավայրում: Հայտնի է, որ վաճառքից ստացված ամբողջ գումարը փոխանցվելու է բարեգործության:










