«Գահերի խաղի» Տաք Կարկանդակի դերակատարը փուռ է բացել Լոնդոնում (լուսանկարներ)

16:11 • 27.07.17

«Գահերի խաղ» հեռուստասերիալի հերոսներից մեկի՝ Տաք Կարկանդակի դերակատար Բեն Հոուքին փուռ է բացել Լոնդոնում: Այս մասին հայտնում է High Snobiety կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ փռում վաճառվում է նույն թխվածքաբլիթը, որը Հոուքիի կերպարը պատրաստել է սերիալում:

Նշվում է, որ փուռը կոչվում է «Դու ոչինչ չգիտես, Ջոն Դոու». անգլերենում dough բառը նշանակում է «խմոր»: Սա արվել է սերիալի հանրահայտ արտահայտություններից մեկի պատվին («Դու ոչինչ չգիտես, Ջոն Սնոու»):

Հայտնի է, որ «Գահերի խաղի» երրորդ եթերաշրջանում Տաք Կարկանդակն աշխատանքի է ընդունվել փռում և գայլի տեսքով հաց նվիրել Արյա Ստարկին: Չորրորդ սեզոնում, երբ Բրիենա Տարտը փնտրել է Սանսա Սթարկին, Տաք Կարկանդակը ևս մի թխվածքաբլիթ է տվել Բրիենային, այս անգամ՝ ավելի լավը և գեղեցիկը: Յոթերորդ եթերաշրջանում նա դարձել է իր գործի վարպետը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Գահերի խաղի» Տաք Կարկանդակի դերակատարը փուռ է բացել Լոնդոնում (լուսանկարներ)