Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը (լուսանկարներ)

14:12 • 27.07.17

Հեղինակավոր Forbes հանդեսի ռուսական խմբագրությունը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ռուսաստանցի աստղերի վարկանշային աղյուսակը, որը գլխավորել է տիտղոսակիր հոքեյիստ Ալեքսանդր Օվեչկինը:

Հաշվետու ժամանակահատվածում մարզիկի ունեցած եկամուտը գնահատվել է 14 մլն դոլար: Բացի այդ, ԶԼՄ-ների ու հեռուստաալիքների կողմից կտրուկ աճել է Օվեչկինի մասին հիշատակումների քանակը:

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել երգիչ Ֆիլիպ Կիրկորովը՝ 7.4 մլն դոլար ցուցանիշով, մինչդեռ լավագույն եռյակը եզրափակել է երգիչ Գրիգորի Լեպսը (6մլն դոլար):

Լավագույն տասնյակում են ներառվել ռեփեր Տիմատին, երգիչներ Դիմա Բիլանը, Եգոր Կրիդը, հեռուստահաղորդավորուհի Քսենիա Սոբչակը:

Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված է 50 մարդ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա վարկանշային աղյուսակում առաջատարը թենիսիստուհի Մարիա Շարապովան էր, որն այս տարի գտնվում է 19-րդ հորիզոնականում:

 

Ալեքսանդր Օվեչկին

 

Похожее изображение 

 

Ֆիլիպ Կիրկորով

 

Картинки по запросу Филипп Киркоров

 

Գրիգորի Լեպս

 

Картинки по запросу Григорию Лепс

 

Տիմատի

 

Картинки по запросу Тимати

 

Դիմա Բիլան

 

Картинки по запросу Дима Билан

 

Եգոր Կրիդ

 

tattoo and kreed image

 

Քսենիա Սոբչակ

 

Картинки по запросу xenia sobchak

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը (լուսանկարներ)