Ջեյմս Քեմերոնը վավերագրական ֆիլմ կնկարահանի «Տիտանիկի» մասին
«Տիտանիկ» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը և National Geographic հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ կնկարահանեն, որը նվիրված կլինի սիրված կինոնկարին: Քեմերոնը մտադիր է ստուգել փաստական սխալների առկայությունը ֆիլմում: Այս մասին հայտնում է Eonline-ը:
«Ես իսկական գլուխգործոց եմ ստեղծել: Պետք է մոտ մնայի իրականությանը՝ հարգելով աղետի բազմաթիվ զոհերի հիշատակը և անելով դա հանուն նրանց ժառանգության: Սակայն արդյո՞ք բավական ճշգրիտ եմ եղել: Այժմ, National Geographic-ի, վերջին հետազոտությունների և նոր տեխնոլոգիաների օգնությամբ, մենք կստուգենք դա», - ասել է Քեմերոնը:
Ռեժիսորի խոսքով՝ «Տիտանիկի» սցենարը գրելու և նկարահանումների ժամանակ ինքը ցանկացել է, որ «յուրաքանչյուր մանրուք համապատասխանի իրականությանը»՝ ներառյալ նավի կործանումը:










