Բելգիայում կտեղադրվի Օդրի Հեփբերնի հուշարձանը
Շուտով Բելգիայի Իկսել շրջանի փողոցներից մեկը կզարդարի 20-րդ դարի կանացիության և նրբագեղության համաշխարհային խորհրդանիշ համարվող Օդրի Հեփբերնի հուշարձանը:
Ինչպես նշում է Euromag-ը, արձանի տեղադրման համար հենց այդ շրջանի ընտրությունը պատահական չէ. սիրված դերասանուհին ծնվել ու կյանքի առաջին 10 տարին այնտեղ է անցկացրել:
Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում արձանը գտնվում է շվեյցարական Տոլոշենազում, որտեղ մահացել է Հեփբերնը: Սակայն դերասանուհու որդին ու Տոլոշենազի իշխանությունները համաձայնել են արձանը հանձնել Հեփբերնի հայրենի քաղաքին:
Նշենք, որ դառնալով հոլիվուդյան ամենահանրաճանաչ աստղերից մեկը՝ Հեփբերնը նկարահանվել է այլ հայտնիների հետ․ Համֆրի Բոգարտի և Գերի Կուպերի հետ «Սերը կեսօրից հետո», Ջորջ Պեպարդի հետ «Նախաճաշը Թիֆանիի մոտ», Քերի Գրանտի հետ «Շարադ», Ռեքս Հարիսոնի հետ «Իմ չքնաղ լեդի» , Պիտեր Օ'Թուլի հետ «Ինչպես գողանալ միլիոն» և Շոն Քոներիի հետ «Ռոբին և Մարիան» ֆիլմերում։










