Ամերիկացի փողոցային նկարիչը կերպարանափոխել է Նյու Յորքի փողոցները (լուսանկարներ)
Ամերիկացի փողոցային նկարիչ Թոմ Բոբը սկսել է յուրահատուկ և վառ պատկերներով զարդարել Նյու Յորքի փողոցները՝ կերպարանափոխելով քաղաքի ամբողջական թաղամասեր:
Bored Panda-ն գրում է, որ Թոմը որպես «կտավներ» օգտագործում է փողոցների պատերը, պատուհանները, սյուները և տերմինալները՝ ստեղծելով գունագեղ և արտառոց արվեստի գործեր, որոնք շատ համահունչ են շրջապատի հետ:
Թոմի աշխատանքի արդյունքում փողոցների խողովակները վերածվում են թավաների, գազի հաշվիչները՝ զվարթ ծովախեցգետինների, պատուհանաճաղերը՝ թռչնավանդակների, ինչը քաղաքի առանձին փողոցներ վերածում է հեքիաթային վայրերի:
































