Տերմինատորից մինչև նահանգապետ. Առնոլդ Շվարցենեգերը նշում է ծննդյան 70-ամյակը (լուսանկարներ)
Բոդիբիլդեր, դերասան, գործարար և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերն այսօր՝ հուլիսի 30-ին, նշում է ծննդյան 70 ամյակը:
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղը ծնվել է Ավստրիայում՝ Տալի քաղաքի մոտ Գրաց բնակավայրում՝ 1947թ. հուլիսի 30-ին։ 2003թ. ընտրվել է Կալիֆորնիայի նահանգապետ, նույն պաշտոնում վերընտրվել է 2006թ.։ Ի դեպ, Շվարցենեգերի նահանագապետ եղած ժամանակ Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։
Աստղի հոբելյանի կապակցությամբ ria.ru-ն ի մի է բերել աստղի ամենահետաքրքիր մտքերն ու արտահայտությունները:
«Ինձ համար կյանքը ծարավի մշտական զգացողություն է: Ապրել՝ նշանակում է ոչ թե գոյություն ունենալ կամ գոյատևել, այլ առաջ շարժվել, աճել, հաջողությունների հասնել ու հաղթել»:

«Հիշե՛ք, թույլերին բոլորն են խղճում, իսկ նախանձի օբյեկտ դառնալու համար, պետք է շատ աշխատել»:

«Ես բոդիբիլդինգում մնացի այնքան ժամանակ, քանի դեռ չզգացի, որ հասել եմ հնարավոր ամենահեռու կետին: Նույնը կլինի նաև կինոյի դեպքում»:

«Հիշեք, որ հաջողության աստիճանով չի կարելի բարձրանալ՝ ձեռքերը գրպանում դրած»:

«Առաջինը միշտ էլ միտքն է հանձնվում, այլ ոչ թե մարմինը: Գաղտնիքը նրանում է, որպեսզի կարողանք ստիպել մտքին աշխատել ի օգուտ Ձեզ, այլ ոչ թե Ձեր դեմ»:

«Փողը մեզ ավելի երջանիկ չի դարձնում: Հիմա ես 50 մլն դոլար ունեմ, բայց ես ինձ նույնքան երջանիկ եմ զգում, երբ ընդամենը 48 մլն ունեի»:

«Նահանգապետ դառնալու որոշումը կյանքումս ամենաբարդն էր 1986թ. բիկինիի հատվածում մազահեռացում անելու որոշումից ի վեր»:

«Տարիքի հետ դառնում ես ավելի խելացի ու լավը, ինչպես որ գինին»:

«Ոսկրոտ տղա Ավստրիայից, որը կարողացավ աճել, դառնալ նահանգապետ ու հնարավորություն ստացավ խոսել նախագահի անունից, սա էլ հենց կա ներգաղթյալի երազանք ասվածը»:

««I'll be back» արտահայտությունը միշտ էլ ինձ համար մի տեսակ աղջկական է հնչել»:











