Դադարե՛ք ստել. Աննա Նետրեբկոն հերքել է ՌԴ-ի ամենաբարձր վարձատրվող երաժիշտը լինելու մասին Forbes-ի տվյալները

16:44 • 31.07.17

Օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն հերքել է հեղինակավոր Forbes հանդեսի տվյալներն իր եկամուտների մասին։ Իր ֆեյսբուքյան էջում երգչուհին իր եկամուտների մասին տվյալները սուտ է անվանել։


«Forbes ամսագիր, ձեր տեղեկությունը բացարձակապես ճիշտ չէ։ Դադարե՛ք ստել։ Ես չեմ բողոքում իմ աշխատավարձից, սակայն ձեր թվերն ուղղակի ծիծաղելի են։ Իմ վրդովմունքին չափ ու սահման չկա»,- գրել է նա։


Ավելի վաղ հաղորդվել է, որ հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող ռուսաստանցի երաժիշտների վարկանշային ցանկը։ 2017 թվականի ցանկը գլխավորել է օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն։ Նրա տարեկան եկամուտը նշվել է 7,5 մլն դոլար։


Երկրորդ հորիզոնականում է հայտնվել էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը՝ 7,4 մլն դոլարով։ Եռյակը եզրափակում է ռեփեր Տիմատին՝ 6,6 մլն դոլարով։

Դադարե՛ք ստել. Աննա Նետրեբկոն հերքել է ՌԴ-ի ամենաբարձր վարձատրվող երաժիշտը լինելու մասին Forbes-ի տվյալները