Ստամբուլում լույս է տեսել Համաստեղի «Աղավնիս մնաց Խարբերդում» պատմվածքի թուրքերեն թարգմանությունը
Թուրքիայում լույս է տեսել սփյուռքահայ հայտնի գրող Համաստեղի՝ Արևմտյան Հայաստանի մասին գրված «Աղավնիս մնաց Խարբերդում» պատմվածքի թուրքերեն թարգմանությունը:
Ստամբուլում գործող «Արաս» հրատարակչության կողմից առաջին անգամ լույս ընծայված գիրքը հնարավոր է գտնել արդեն հրատարակչության պաշտոնական կայքում:
Համաստեղը՝ Համբարձում Կելենյանը, ծնվել է 1895թ.-ի նոյեմբերի 26-ին, Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի հարավում գտնվող Փերչենչ գյուղում, որտեղ հայերն ու թուրքերը միասին էին ապրում:
Գյուղում և նահանգի կենտրոնում գտնվող հայկական վարժարաններում երկու տարի ուսուցչությամբ զբաղվելուց հետո Համաստեղը 1913թ.-ին լքում է հայրենիքն ու մեկնում ԱՄՆ:
«Աղավնիս մնաց Խարբերդում» գրքում Համաստեղը, հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու մնալով, պատմում է խարբերդցի հայ գյուղացու մասին՝ արտահայտելով իր՝ հայրենիքի հանդեպ տածած անսահման կարոտը:
«Իմ մանկական ու պատանեկան աշխարհը գյուղն է իր հեռավոր լեռներու սահմաններով, իր քարաշեն մեչկակ եկեղեցիներով, իր դպրոցով, իր հոգսերով, իր սուրբերով, որոնք գյուղի սահմաններեն ներս կապրեին»,- ասել է գրողը մի առիթով:
1966 թվականի նոյեմբերի 26-ին՝ իր ծննդյանը նվիրված հանդիսավոր երեկոյին, հանկարծամահ է եղել հենց ամբիոնի մոտ։











