Տեխասում լույս աշխարհ եկած հորթուկին նմանեցրել են Kiss ռոք խմբի երաժիշտ Ջին Սիմոնսին (լուսանկար)
ԱՄՆ Տեխաս նահանգում լույս աշխարհ է եկել հորթուկ, որին շատերը նմանեցրել են լեգենդար Kiss խմբի մասնակիցներից Ջին Սիմոնսի հետ, գրում է life.ru-ն:
Հորթի տերը՝ Տեխասի Քերվիլ քաղաքի Cowboy Steak House ռեստորանում աշխատող Հիզեր Լեոնարդ Տասետան պատմել է, որ հորթի երկար լեզուն և գունավորումը շատ նման է հայտնի երաժշտին: Տղամարդը լուսանկարել է նորածին կենդանուն ու ուղարկել նկարը Hill Country Visitor ֆեյսբուքյան էջին:
Ի դեպ, Սիմոնսն անձամբ խոստովանել է առկա նմանության մասին:
Նյութի մեկնաբանություններում շատերը կատակել են հորթի հոր մասին և հարցրել Սիմոնսին, թե որտեղ է եղել 2016թ.-ի նոյեմբերին:











