Քրիս Քորնելի դուստրը կատարել է Hallelujah երգը՝ հոր և Չեսթեր Բենինգթոնի հիշատակին (տեսանյութ)

19:43 • 04.08.17

Ամերիկացի երաժիշտ, Soundgarden խմբի վոկալիստ Քրիս Քորնելի դուստր Թոնին կատարել է Hallelujah երգը հոր և նրա ընկեր՝ Linkin Park խմբի վոկալիստ Չեսթեր Բենինգտոնի հիշատակին:

Համապատասխան տեսանյութը հրապարակվել է «Բարի առավոտ, Ամերիկա» հաղորդման Twitter-ում:

ABC News-ի հաղորդմամբ՝ 12-ամյա աղջկան օգնել է OneRepublic խմբի անդամ Ռայան Թեդերը:

Հայտնի է, որ Բենինգթոնը եղել է Քորնելի ընկերը. վերջինիս ինքնասպանությունից հետո Բենինգթոնը նվագել է նրա հուղարկավորության արարողության ժամանակ:

Թոնիի խոսքով՝ Քորնելի և Բենինգթոնի համար Hallelujah երգը կատարելը և նրանց համար երգելը մեծ պատիվ է իր համար:

Հիշեցնենք, որ Դետրոյթ քաղաքում 52 տարեկանում կյանքից հեռացել է Soundgarden գրանժ խմբի վոկալիստ և կիթառահար Քրիս Քորնելը: Չեսթեր Բենինգթոնն ինքնասպան է եղել Կալիֆորնիայի իր առանձնատանը։ Նրա մարմինը հայտնաբերել են հուլիսի 20-ի առավոտյան։

Քրիս Քորնելի դուստրը կատարել է Hallelujah երգը՝ հոր և Չեսթեր Բենինգթոնի հիշատակին (տեսանյութ)