Ուկրաինայից արտաքսված հայազգի լրագրողուհուն գիշերով հեռացրել են երկրից ու միայնակ թողել սահմանին (տեսանյութ)
Ուկրաինան երկրից արտաքսել է Համառուսական պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ընկերության հատուկ թղթակից Թամարա Ներսեսյանին:
Արտաքսումից ժամեր անց հայազգի լրագրողուհին հյուրընկալվել է Россия 24 հեռուստաալիքի լրատվական ծրագրի ուղիղ եթերում՝ պատմելով, թե ինչպես է տեղի ունեցել արտաքսումն ու որն է եղել դրա պատճառը: Լրագրողուհու խոսքով՝ իրեն 3 տարով արգելել են մուտք գործել Ուկրաինա՝ պատճառաբանելով, որ նրա հեղինակած նյութերն ու հաղորդումները «սպառնում են երկրի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը»:
Արտաքսման համար պատճառ է հանդիսացել «Բանդերշտատ» երաժշտական փառատոնի մասին իր հաղորդումը:
Լրագրողուհին պատմել է նաև, որ իրեն 3 ժամ հարցաքննելուց և արտաքսման որոշումը հայտնելուց հետո թույլ չեն տվել ինքնուրույն հեռանալ երկրից, այլ մեքենայով ուղեկցել են մինչև Ռուսաստանի հետ սահման, որտեղ մենակ են թողել գիշերվա ժամերին:
Ներսեսյանը նշում է, որ մոտ 1 կմ քայլել է մինչև ռուսական անցակետերից մեկին հասնելը, այնտեղ նրան օգնել են սահմանապահներն ու մեքենայով ճանապարհել Մոսկվա:










