Ֆիննական Տուրկու քաղաքում անհայտ անձի կողմից դանակով անցորդների վրա հարձակումն ահաբեկչություն է որակվել

12:40 • 19.08.17

Ֆիննական Տուրկու քաղաքում տեղի ունեցած միջադեպը, երբ դանակով զինված անձը հարձակվել էր անցորդների վրա, ոստիկանությունը որակել է որպես ահաբեկչություն, հայտնում է gazeta.ru-ն՝ ֆիննական Yle-ին հղումով։


Գերատեսչությունը հայտնել է նաև կասկածյալի մասին տեղեկություն։ Ոստիկանության տվյալների համաձայն՝ հարձակումն իրականացրել է Մարոկկոյից 18-ամյա երիտասարդ։ Նա այժմ գտնվում է հիվանդանոցում։


Միջադեպի հետևանքով 2 զոհերը Ֆինլանդիայի քաղաքացիներ են, իսկ տուժածների թվում կա իտալացի և Շվեդիայի 2 քաղաքացի։


Ավելի վաղ Tert.am-ը հաղորդել էր, որ Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում անհայտ անձն օգոստոսի 18-ին դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել մի քանի մարդ:

«Տուրկուի կենտրոնում մի քանի մարդ դանակով վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունը կրակ է բացել հարձակվողի վրա: Մեկ մարդ ձերբակալվել է», - ասված է տեղական ոտիկանության թվիթերյան գրառման մեջ:


Yle հեռուստառադիոընկերության տվյալների համաձայն՝ ոստիկանությունը տեղացիներին կոչ է արել խուսափել միջադեպի վայրից: Ականատեսների խոսքով՝ իրենք մեկ կամ մի քանի կրակոց են լսել: