Մոսկվայի մարզում դեռահասը կրակ է բացել դպրոցում (տեսանյութեր)

14:16 • 05.09.17

Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Իվանտեևկա քաղաքի դպրոցներից մեկում 15-ամյա աշակերտը կրակ է բացել դասարանում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Դեպքը կատարվել է առավոտյան ժամերի, աշակերտի մոտ եղել է օդամղիչ ատրճանակ, հրավառ նյութ և խոհանոցային մուրճիկ: Դասաժամերից մեկի ընթացքում տղան մուրճիկով հարձակվել է ուսուցչուհու՝ իր դասղեկի վրա և կրակ բացել օդամղիչ ատրճանակից:


Դասարանում գտնվող աշակերտները խուճապի են մատնվել և սկսել դուրս թռչել պատուհաններից: Նրանցից մեկը կոտրել է ոտքը:


Դեռահասին ձերբակալել են: Նրա քայլի դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: