Նա գոռում էր, որ 3 տարի սպասել է այս օրվան. մերձմոսկովյան դպրոցում հարձակման ենթարկված ուսուցչուհին պատմել է դեպքի մանրամասները (տեսանյութ)

16:16 • 05.09.17

Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Իվանտեևկա քաղաքի դպրոցներից մեկում իր ուսուցչուհու ուղղությամբ օդամղիչ ատրճանակից կրակ բացած 15-ամյա դեռահասը տեղի խոշոր գործարարներից մեկի տղան է, այս մասին տեղեկացել է life.ru-ն:

Իրավապահ մարմինները հաստատել են, որ 9-րդ դասարանի աշակերտ Միխայիլ Պ.-ի ընտանիքը բարեկեցիկ կյանքով է ապրում, և ընտանիքի անդամների հետ իրենք երբևէ խնդիրներ չեն ունեցել: 

Ուսուցչուհին, որին տղան հարվածել էր խոհանոցային մուրճիկով ու կրակել նրա վրա օդամղիչ ատրճանակից, գտնվում է տեղի հիվանդանոցներից մեկում: Կինը պատմել է, որ հիշում է միայն տղայի բացականչությունները, որ նա սպասել է այդ պահին 3 տարի:

«Հարցն այն է, որ ես նրան այդքան երկար չեմ ճանաչում», - ասել է ուսուցչուհին, որը լրատվամիջոցներին հայտնել է, որ չի կարծում, թե տղային այդ քայլին դրդողը կարող էր լինել որևէ վեճ կամ անհամաձայնություն:

Հիշեցնենք, որ դեպքի ժամանակ դասարանում գտնվող աշակերտները խուճապի են մատնվել և սկսել դուրս թռչել պատուհաններից: Նրանցից մեկը կոտրել է ոտքը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: