Երկրաշարժից հետո Մեքսիկայի ափերի մոտ ցունամիի ալիքներ են ֆիքսվել. կան զոհեր, տուժածներ ու ավերածություններ (լուսանկարներ, տեսանյութեր)

11:20 • 08.09.17

Մեքսիկայի ափերի մոտ տեղի ունեցած հզոր՝ 8.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել են ցունամիի մեծ ալիքներ, հայտնում է Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնի կայքը:

Նշվում է, որ ալիքների բարձրությունը 3մ է, ցունամիի պատճառով Մեքսիկայի առափնյա հատվածը հայտնվել է վտանգի գոտում: Պոտենցիալ ավերիչ են համարվում 2մ բարձրությամբ ալիքներով ցունամիները: Մինչդեռ 3մ բարձրության դեպքում հավանական է առափնյա շինությունների փլուզում, ինչպես նաև մարդկային կորուստներ:

Հայտնի է, որ երկրաշարժի հետևանքով ցունամիի թույլ ալիքներ են նկատվել նաև Գվատեմալայի, Սալվադորի, Ֆիջիի, Սամոայի, Էկվադորի ու Նոր Զելանդիայի ափերի մոտ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ուժեղ երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի հետևանքով գրանցվել է 2 զոհ, կան հոսպիտալացվածներ: Բացի այդ, առափնյա մի շարք քաղաքներում փլուզվել են շինություններ:

Իշխանությունները նախազգուշացրել են, որ առափնյա հատվածի բնակիչները պետք է նախապատրաստվեն ուժեղ հետցնցումներին:

Համացանցում արդեն հրապարակվել են տեսանյութեր, որոնցում երևում է՝ ինչպես են երկրաշարժից վախեցած մարդիկ արագ դեպի փողոց վազում:

 

Rescuers in southern Mexico are already battling to remove rubble from collapsed buildings after the earthquake struck

Preparations: A hospital evacuated its patients and staff in Puebla after the earthquake struck amid reports at least two people have been killed

Emergency: This was the scene after patients and doctors fled from a hospital in Mexico City as the earthquake struck

People ran into the street in the Tlatelolco neigbourhood of Mexico City as the powerful 8.2 magnitude earthquake struck

Aftermath: This was the scene in a shopping centre in Mexico after it was violently shaken by the earthquake overnight

Damage: Buildings were rattled as far away as Mexico City. Picures have started to emerge of some of the damage caused in the city

The earthquake was felt across Mexico, shaking buildings in the country's capital amid reports tremors were detected as a far away as Austin, Texas - more than 1,300 miles from the epicentre. This was the scene in downtown Mexico City late last night

There were chaotic scenes as people ran out into the streets in southern Mexico after the tremor rattled buildings at 11.49pm