Փարիզում տարհանվել են Լոնդոն թռչող ինքնաթիռի ուղևորները

13:58 • 17.09.17

Ֆրանսիայի ոստիկանությունը կիրակի տարհանել է British Airways ավիաընկերության ինքնաթիռի ուղևորներին Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին:


Տարհանումն իրականացվել է անվտանգության նկատառումներով: Իրավապահները ստուգում են ուղևորների ուղեբեռները:


Օդանավակայանի ներկայացուցչի խոսքերով՝ BA303 չվերթը պատրաստվում էր թռիչքի դեպի Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայան, երբ ուղևորները տարհանվել են:


Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: