Լաս Վեգասում կրակահերթի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, 100 հոգի վիրավորվել է (լուսանկարներ, տեսանյութ)

13:10 • 02.10.17

Լաս Վեգասում բացօթյա համերգի ժամանակ բացված կրակահերթի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, 100 հոգի վիրավորվել է: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Լաս Վեգասի իշխանություններին:


Քլարկ շրջանի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոյի խոսքով՝ ոստիկանները կասկածյալին հայտնաբերել են Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկում: Իշխանությունների հաղորդմամբ՝ տղամարդը սպանված է: Կասկածյալի անունը չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ նա տեղի բնակիչ է:


Շերիֆի հաղորդմամբ՝ զոհերի թվում եղել են նաև համերգին ներկա ծառայության մեջ չգտնվող ոստիկաններ:


Լոմբարդոյի խոսքով՝ ոստիկանները կարծում են, որ հարձակվողը մենակ է եղել, բայց հայտնել են, որ նրանք փնտրում են սպանված կասկածյալի սենյակակցին՝ ասիացի մի կնոջ:


Ավելի վաղ հաղորդվել է 2 զոհի և 24 վիրավորի մասին:


Հայտնի է, որ անհայտ անձը կրակ է բացել քանթրի երաժշտության փառատոնի ժամանակ: Սոցիալական մեդիաներում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են կրակոցները սկսվում երաժշտի կատարման ընթացքում: Կրակոցները մոտ 10 վայրկյան շարունակվում են, մինչև երաժշտությունը դադարում է: Շուտով ևս մի կրակահերթի ձայն է լսվում:

 

 

People flee at the Route 91 Harvest country music festival as a gunman opens fire. Early reports suggest that the concert was fired upon from the Mandelay Bay Resort across the road; it's unclear how many gunmen there may be

Hundreds of rounds of automatic gunfire were reported by witnesses on the scene; one woman in the Mandalay Bay said that there was a shooter on the 32nd floor, and that they had killed a security guard

People flee from the Route 91 Harvest country music festival in Las Vegas, Nevada, amid reports of gunfire there and at a nearby hotel