Վանաձորում սամբոյի Եվրոպայի և աշխարհի չեմպիոնը «Mercedes GLE»-ով մահացnւ վրաերթի է ենթարկել հետիոտնին

09:27 • 08.11.26

Նոյեմբերի 7-ին Լոռու մարզում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում 35-ամյա Տիգրան Կ․-ն իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Սյուզաննա Ղ․-ին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։ Վարորդը սամբոյի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է։