Երգչուհի Սատի Կազանովան ամուսնացել է (լուսանկար)
Սիրված ռուս երգչուհի Սատի Կազանովան ամուսնացել է իր զուգընկերոջ՝ իտալացի լուսանկարիչ Ստեֆանո Տիոցոյի հետ, հայտնում է Life.ru-ն:
Զույգն արդեն օրինականացրել է հարաբերությունները, իսկ հարսանեկան արարողությունը կկայանա 12-ին Իտալիայում:
Կազանովան և Տիոցոն շուրջ 3 տարի առաջ Գերմանիայում իրենց ընդհանուր ընկերների հարսանիքի ընթացքում են ծանոթացել և սկսել ընկերություն անել:
«Ինձ 15-ամյա աղջկա պես եմ զգում: Սիրտս զգում է, որ նա հենց այդ մարդն է», - խոստովանել է 35-ամյա Սատին:











